fbpx
Հասարակություն

22:42 9/6/2019

Աբովյանի 29/01 ընտրատեղամասի նախնական տվյալները հայտնի են

Հայտնի են Աբովյան քաղաքի 29/01 ընտրատեղամասի նախնական տվյալները։

Shantnews.am-ի տեղեկություններով՝ այս տեղամասում առաջատարը գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանն է։ Նա ստացել է 386 ձայն, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 313 ձայն, Սասուն Գրիգորյանը` 19, Մանուկ Մկրտչյանը`12, Արթուր Ղազարյանը՝4։

Անվավեր է ճանաչվել 18 քվեաթերթիկ։

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածուները 5-ն են՝ գործող համայնքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանը, անկուսակցական թեկնածուներ Սասուն Գրիգորյանը, Արթուր Ղազարյանը, Մանուկ Մկրտչյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գրիգոր Գուլյանը։

Վերեվ