Աբրամովիչը մոտ է Չելսին վաճառելուն․ արդեն կա գնորդի թեկնածու

Հրապարակող՝

444 մլն դրամ կուղղվի՝ քոլեջների բարեկարգման և Գյումրիում նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքներին

Ամենադիտվածներ

Անգլիական «Չելսիի» ներկայիս սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է վաճառել ակումբը ու արդեն այս շաբաթվա ընթացքում կստանա մի քանի առաջարկ։

Այս մասին գրում է The Telegraph-ը։

Նշվում է, որ վաճառելու մոտիվացիան կապված է վտանգի հետ, որ կարող են նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառվել և այդ դեպքում նա ոչ միայն ակումբին չկարողանա տնօրինել, այլ նաև չկարողանա վաճառել այն։

Ըստ աղբյուրի՝ արդեն իսկ կա գնորդի թեկնածու ու դա շվեյցարացի գործարար Հանսյորգ Վիսն է։ Վերջինս ասել է, որ վաճառքի հստակ գինն առայժմ հայտնի չէ ու այն պետք է հստակեցվի։ Նա նշել է նաև, որ ակումբը գնելու դեպքում դա չի անի միայնակ, այլ 6-7 ներդրողների հետ միասին։

Նշենք, որ Աբրամովիչը ձեռք է բերել լոնդոնյան ակումբը 2003 թվականին՝ 140 միլիոն ֆունտով։

Ամենաթարմ