Վենսան Աբուբակարը վարձավճարով կլքի «Ալ Նասրը»՝ ճանապարհ բացելու Կրիշտիանու Ռոնալդուի համար:
Դա պայմանավորված է արտասահմանցի խաղացողների սահմանափակումով, ինչի պատճառով 37-ամյա պորտուգալացուն դեռ չի կարող հայտավորվել։
Աբուբաքարը կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» կամ «Ֆեներբախչե»:
Ինչպես հայտնում է Okaz-ը, անգլիական ակումբը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում Կամերունի հավաքականի 30-ամյա հարձակվողի նկատմամբ։