Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի Facebook-յան էջում գրված է․
«Ավարտվեց Գնդակային հրաձգության ՀՀ երիտասարդների առաջնությունը:
Փակմանը ներկա էին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը, գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, հավաքականի 2-րդ մարզիչ Անդրանիկ Այվազյանը, գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը, գլխավոր մրցավար Վլադիմիր Բադալյանը , Հրաձգության հանրապետական մարզադպրոցի տնօրեն Արմեն Հայրապետյանը և այլն:
Մրցմանը մասնակցում էին հետևյալ կազմակերպությունների 70 մարզիկներ՝
• Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց,
• Հրաձգության հանրապետական մարզադպրոց,
• Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց,
• Մխիթար Սեբաստացի կրթահամալիր,
Նախորդ մրցումների արդյունքների հիման վրա ՀՀ սպորտի վարպետի թեկնածուի կոչում շնորհվեց՝
• Կարեն Արզումանյանին
• Գոհար Մկրտչյանին
• Գոռ Խաչատրյանին
ՀՀ 1-ին կարգի կոչում շնորհվեց
• Սեդա Գաբրիելյանին
• Ժաննա Պողոսյանին
Փակմանը շնորհավորեցինք Գոռ Խաչատրյանին այս մրցմանը սպորտի վարպետի , իսկ Ժաննա Պողոսյանին սպորտի վարպետի թեկնածուի նորմաները լրցանելու կապակցությամբ, իսկ Լիլիթ Մկրտչյանին իր իսկ խոցած ռեկորդը կրկնելու համար, որը համապատասխանում է վազող թիրախ ձևի ՀՀ ռեկորդին:
Մրցավարական կազմը մրցման լավագույն մարզիկ ճանաչեց Հովհաննես Մարգարյանի սան, Գյումրու քաղաքապետարանի, վազող թիրախ ձևի մարզիկ Գոռ Խաչատրյանին, ով ՀՀՖ նախագահի կողմից արժանացավ դրամական պարգևի և հավաստագրի:
Հաղթող մարզիկները արժանացան դիպլոմի, մեդալի և դրամական պարգևի: Պարգևատրվեցին նաև առաջին տեղը գրաված մարզիկների անձնական մարզիչները:
Հաղթող մարզիկներ
Օդամղիչ հրացան 10մ, տղաներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ՝ Հայկ Բաբայանը (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)
2 տեղ՝ Վրեժ Թորոսյան
3 տեղ՝ Արամ Գևորգյան
Օդամղիչ հրացան 10մ, աղջիկներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ՝ Ալլա Պողոսյան (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)
2 տեղ՝ Միլենա Պողոսյան
3 տեղ՝ Սեդա Գաբրիելյան
Օդամղիչ ատրճանակ 10մ,տղաներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ՝ Զավեն Իգիթյան (անձնական մարզիչ ՝ Խորեն Իգիթյան)
2 տեղ՝ Բորիս Մարգարյան
3 տեղ՝ Արսեն Խաչատրյան
Օդամղիչ ատրճանակ 10մ աղջիկներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ՝ Աննա Պողոսյան (անձնական մարզիչ ՝ Արմեն Ավագյան )
2 տեղ՝ Նարե Գաբրիելյան
3 տեղ՝ Գոհար Մկրտչյան
Վազող թիրախ,10 մ , տղաներ՝ 30+30 կրակոց վարժություն
1 տեղ՝ Գոռ Խաչատրյան (անձնական մարզիչ ՝ Հովհաննես Մարգարյան)
2 տեղ՝ Հովհաննես Մարգարյան
3 տեղը՝ Գագիկ Ղազարյան
Վազող թիրախ,10 մ, աղջիկներ՝ 30+30 կրակոց վարժություն
1 տեղ՝ Գոհար Հարությունյան (անձնական մարզիչ ՝Ռազմիկ Մինասյան)
2 տեղ՝ Ժաննա Պողոսյան
3 տեղ՝ Արուսյակ Գրիգորյան
Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, տղաներ՝ 2×20 կրակոց վարժություն
1 տեղ՝ Գոռ Խաչատրյան (անձնական մարզիչ ՝ Հովհաննես Մարգարյան)
2 տեղ՝ Հովհաննես Մարգարյան
3 տեղ՝ Սերժ Կարապետյան
Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, աղջիկներ՝ 2×20 կրակոց վարժությունում
1 տեղ ՝ Գոհար Հարությունյան (անձնական մարզիչ ՝Ռազմիկ Մինասյան)
2 տեղ ՝ Արուսյակ Գրիգորյան
3 տեղը ՝ Ժաննա Պողոսյան»։
https://www.facebook.com/armenianshooting/posts/2345777789015351?__cft__[0]=AZUap6yF9dp3zfyOl4jkl6Albk6E1tkgBn1-1oEVqCfxBDDWpu9kQ3HUBOh7Uli0m9Tc4aOzWU3jdlzI7KjO-9hEgU_8-zmCqTJuyI5BKKjZWrWpUzUlOrVvk3EjKvnTIZwA7vxkJufFp7hls0fCtueSwpbKw4ft5CAAFbAK5tWJeg&__tn__=%2CO%2CP-R

