fbpx
Հասարակություն

Ադամ Շիֆի գրասենյակը հերքել է, որ քննարկել է Ցեղասպանության ճանաչման հարցը Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հետ

adam shif

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակը հերքել է Adamschiff.com կայքում հրապարակված այն տեղեկությունը, թե կոնգրեսականը հանդիպել է Սաուդյան Արաբիայի դեսպանին և թագավորության արքայադուստր Ռիմա բինտ Բանդար ալ-Սասուդին և նրանց հետ քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այս մասին գրում է Rusarminfo-ն:

Նշվում է, որ հանդիպման մասին տեղեկությունն «արհեստականորեն է դրվել» կայքում և չի համապատասխանում իրականությանը: Տեղեկության սուտ լինելու մասին հայտարարել է նաև ԱՄՆ Հայ դատի գրասենյակը (ANCA):

Նշվում է, որ Վաշինգտոնում հանդիպման ժամանակ արքայադուստրն աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ