fbpx
Ժամանց

Լաս Վեգասի չեղարկված համերգից հետո Ադելն աշխատանքից ազատել է իր թիմին

Լաս Վեգասում Ադելի չկայացած համերգը, որի չեղարկման մասին հայտնի դարձավ համերգից մեկ օր առաջ, համացանցում բուռն վեճեր է առաջացրել։ Պաշտոնական տվյալներով՝ չեղարկման պատճառը կորոնավիրուսն էր, սակայն ոմանք վստահ էին, որ համերգը չի կայացել շոուի դիզայներ Էսմերալդա Դևլինի հետ երգչուհու սկանդալի պատճառով։

Ինչպես նշում է The Telegraph-ը, սկանդալից հետո երգչուհին աշխատանքից հեռացրել է Դևլինին, քանի որ նրանք տարբեր տեսակետներ ունեին շոուի բեմադրության հարցում։ Ավելի ուշ Ադելը նրան փոխարինել է Take That փոփ խմբի գեղարվեստական ղեկավար Քիմ Գևինով։ Աղբյուրներն ասում են, որ նրա թիմը կստեղծի բոլորովին նոր շոու: Ադելի համերգների շարքը Լաս Վեգասում պետք է սկսվի հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին։

Երկրպագուները համերգի չեղարկման պատճառներից էին համարում Ադելի անձնական կյանքում առկա խնդիրները։ Իբր, փորձերի ժամանակ նա անընդհատ հեռախոսով զրուցել է իր ընկերոջ՝ Ռիչ Փոլի հետ, իսկ նրանց խոսակցություններից հետո երգչուհին միշտ սկսել է լաց լինել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ