«Բավարիա»-ի տեխնիկական հովանավոր Adidas ընկերությունը պատահաբար հրապարակել է թիմի նորեկ Ֆիլիպե Կոուտինյոյի խաղահամարը:
Գերմանական ընկերության Instagram-ի պաշտոնական էջում գրառում է հայտնվել, որտեղ «Բավարիա»-ի՝ բրազիլացու անվամբ մարզաշապիկն է ու 10 համարը: Այն շատ արագ հեռացվել է, քանի որ գործարքը դեռևս պաշտոնապես չի կատարվել:
Կոուտինյոն մյունխենյան գրանդ կտեղափոխվի վարձակալական հիմունքներով: Այսօր նա ժամանել է Մյունխեն, որպեսզի բուժզննում անցնի: