Ադրբեջանը հետախուզում է հայտարարել նախկին փոխվարչապետի նկատմամբ

Հրապարակող՝

Screenshot_1

Ադրբեջանում Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հետախուզում է հայտարարել նախկին փոխվարչապետ Աբբաս Աբբասովի նկատմամբ։ Նշվում է, որ Աբբասովը երկար տարիներ գործել է Ռամիզ Մեհդիևի հովանավորության ներքո, սակայն այժմ մեղադրվում է քայքայիչ գործունեության մեջ։

Աբբաս Աբբասովը 1992 թվականից զբաղեցրել է Ադրբեջանի փոխվարչապետի պաշտոնը։ Այդ ժամանակահատվածում նա գլխավորել է մի քանի պետական հանձնաժողովներ։ 2006 թվականին զբաղեցրած պաշտոնից ազատվելուց հետո սկսել է բնակվել Ռուսաստանում։

2012 թվականից նա ղեկավարել է «Միլիարդատերերի միություն» անվամբ հայտնի կազմակերպությունը, որը, ըստ ՊԱԾ-ի, ներգրավված է եղել ապօրինի գործունեության մեջ։ Աբբասովի և նրա գործընկերների նկատմամբ հարուցված գործի շրջանակներում առգրավվել են ֆինանսական միջոցներ և այլ ապացույցներ, որոնք կդիտարկվեն բաց դատական քննության ընթացքում։

Ամենաթարմ