Զինված Ուժեր

Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում շփման գծում լարված իրավիճակի մասին

Արցախի Հանրապետության  ՊԲ մամուլի ծառայությունը հայտնում է․

«Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները <<Գերանբոյի ուղղությամբ դիմել են սադրանքի և չեզոք գոտում թողել մեկ զինծառայողի>>, հերթական ապատեղեկատվություն է:

Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին: Ավելին՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում շարունակվում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն: Ուստի կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և չգնալ հետագա լարման»։

Աղբյուրը՝ Արցախի Հանրապետության  ՊՆ պաշտոնական կայք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ