«Վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը և՛ հյուսիսում, և՛ հարավում երկար հրետակոծությունից ու հերտանային պատրաստությունից հետո անցել են լայնածավալ հարձակման»,- ասյօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կիռառվել են անգամ օդային հարձակման միջոցներ:
Ըստ Հովհաննիսյանի՝ առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հայկական կողմին հյուսիսային հատվածում հաջողվել է ետ շպրտել ադրբեջանմական ԶՈւ ներկայացուցիչներին, ահաբեկիչներին և այլ խմբավորումներին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ հարավային ուղղությամբ ամբողջ օրը ծանր մարտերը շարունակվել են, հայկական ԶՈՒ-ն որոշ ուղղություններում վերախմբավորումներ է կատարել:
«Մինչև այս պահն ընթանում են ծանր ու դժվար մարտեր՝ հարավային ուղղությամբ հատկապես»,- հավելել է Հովհաննիսյանը: