fbpx
Աշխարհ

Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի հետ ձեռքբերված պայմանավորվածությունները ԼՂ-ի մասին

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածությունները:

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին, որոնք արձանագրվել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք լավ հիմք են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորման հասնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, երկու երկրների ղեկավարները կարևորել են լիակատար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումը, որը թույլ է տվել դադարեցնել ռազմական գործողությունները, և պայմանավորվել են հետագայում սերտ փոխգործակցության մասին ՝ հայտարարությամբ նախատեսված միջոցառումների համալիր իրագործման համատեքստում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ