ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Ղախարովան ասել է, որ Ռուսաստանը արձանագրում է, որ վերջին շաբաթներին հաջողվել է թուլացնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:
Զախարովան ասել է, որ վերջին շաբաթում հաջողվել է հիմնականում թուլացնել լարվածությունը։
«Սահմանային վեճի կարգավորման վերաբերյալ համապատասխան խորհրդատվությունները կշարունակվեն»,- ասել է նա։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել՝ ուղղված իրավիճակի լիցքաթափմանը: «Բաքվի և Երևանի հետ սերտ համակարգում է հաստատվել Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության, սահմանային ծառայությունների միջոցով», – հավելել է դիվանագետը:
«Որպես խնդրի կայուն և երկարաժամկետ լուծում մենք տեսնում ենք երկու երկրների միջև սահմանի սահմանազատման աշխատանքների շուտափույթ մեկնարկը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ։ Հաստատում ենք այս գործընթացին առավելագույն ակտիվ աջակցություն ցուցաբերելու մեր պատրաստակամությունը», – ասել է նա։
