Ադրբեջանի ԶՈւ-ն Շորժայի հատվածում փորձել է ինժեներական աշխատանքներ կատարել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Հունիսի 7-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել։ Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից։

Աշխատանքներն անհապաղ դադարեցնելու և ինժեներական տեխնիկան հեռացնելու պահանջով հայկական ստորաժաբանումներն իրականացրել են հակազդման գործողություններ, ինչից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացվել է սահմանի ադրբեջանական հատված։

Ամենաթարմ