Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Բաքվում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա է տրվել ՝ կապված Ռուսաստանի լիբերալ -դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու՝ Ադրբեջանի մասին հնչեցրած հայտարարությունների հետ:
Ժիրինովսկին հուլիսի 30 -ին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հնչեցրել է արտահայտություններ, որոնք բարկացրել են Ադրբեջանի իշխանությանը։
Նա խոսելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման մասին, ասել էր, որ Ռուսաստանը պետք է վերադառնա Ռուսական կայսրության և ԽՍՀՄ բոլոր տարածքներին, իսկ Հարավային Կովկասը ռուսական ազդեցության գոտի է:
Գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պատգամավորը խախտել է էթիկայի նորմերը, և նրա հայտարարությունը «չի համապատասխանում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության ոգուն:
Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում Ժիրինովսկու հայտարարություններն անվանել են «անպատասխանատու և սադրիչ»:
Վլադիմիր Ժիրինովսկին էլ մեկնաբանել է իր հայտարարությունների պատճառով Ադրբեջանի հղած բողոքի նոտան և հիշեցրել է խոսքի ազատության մասին։
«Նրա հայրը՝ Հեյդար Ալիևը, նույնիսկ ավելի լավն էր, ես գովաբանեցի և՛ Իլհամ Ալիևին, և՛ նրա հորը:Եվ եթե որոշ պաշտոնյաներ լավ չեն պատկերացնում իրավիճակը և պատեհ-անպատեհ որոշել են ինչ-որ նոտա հղել ժամանակավոր հավատարմատարին, ապա նրանք չգիտե՞ն խոսքի ազատության մասին »,- եզրափակել է Ժիրինովսկին: