Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիևը 44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցիների թվաքանակի վերաբերյալ նոր տվյալ է հրապարակել:
Նրա հաղորդմամբ՝ պատերազմում հաստատված զոհերի պաշտոնական թիվը 2907-է, ներկա պահին անհետ կորած են համարվում 7 անձ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի մայրաքաղաքում զոհերի լուսանկարներով անցկացված հիշատակի երթը զոհերի թվի վերաբերյալ կասկածներ է առաջացրել, տարբեր շրջանակներ պնդում են, որ զոհերի թիվն ավելի մեծ է, քան պաշտոնական Բաքուն ներկայացնում է: