Բաքվում սեպտեմբերի 2-ին կմեկնարկեն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ Eternity-2019 հրամանատարաշտաբային զորավարժությունները, հայտնում է «Թրենդ» գործակալությունը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով:
Զորավարժությունների ընթացքում երեք երկրների ռազմական ստորաբաժանումների ներկայացուցիչները կիրականացնեն տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությանն ուղղված առաջադրանքներ:
Վարժանքները կտևեն մինչև սեպտեմբերի 6-ը: