fbpx
Զինված Ուժեր

Ադրբեջանական դիվերսիոն փորձին մասնակցել է 100 մարդ. Վարչապետ

Այսօր` հուլիսի 16-ին, կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս գիշեր ժամը 3:40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատներն, ավելի քան 100 հոգու կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ զինված ուժերի Տավուշի մարզի «անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով:

Վարչապետը մանրամասնեց, որ դիրքը գտնվում է Մովսես, Այգեպար գյուղերի ուղղությամբ և հենց այս դիրքի շրջանում են, վերջին մի քանի օրերին զարգանում բոլոր հիմնական իրադարձությունները:

«Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը և անցնելով շրջանաձև պաշտպանության, կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձը: Թեժ մարտից հետո հակառակորդը ետ է շպրտվել՝ նախնական տվյալներով տալով զոհեր և վիրավորները, կորցնելով տեխնիկա»,-ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները արդեն 5:20-ից կրկին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը և զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ

Վարչապետն ընդգծեց, որ մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ