Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողը 5 տարի բանտում անցկացնելուց հետո ազատ է արձակվել

Ամենադիտվածներ

Խուլիգանության հոդվածով հինգ տարի բանտում անցկացրած ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Սեյմուր Հազին ազատ է արձակվել: Ազատվելուց հետո նա հայտարարել է, որ ազատազրկման ժամկետը իրենից ոչինչ չի խլել, և ինքը բնավ չի փոխել իր տեսակետները: Այս մասին գրում է Contact.az-ը:

«Ես իմ հայացքները չեմ փոխել: Իշխանության նպատակն ինձ լռեցնելն էր և նրանք ապացուցեցին, որ բացարձակ տանել չեն կարող որևէ քննադատություն ու կարող են քննադատությանը պատասխանել միայն պատիժներով»,-այսօր ազգականներին և բարեկամներին ասել է բանտից դուրս եկած լրագրողը:

Հիշեցնենք, լրագրողը չէր ընդունել մեղադրանքը՝ պնդելով, որ 2014 թվականին իրեն ձերբակալել են բացառապես քաղաքական դրդապատճառներով: Նա աշխատել է Azadlik ընդդիմադիր թերթում, բացի դրանից՝ հաղորդումներ է վարել հեռուստաեթերում:

2015 թվականի հունվարին Ադրբեջանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել խուլիգանության հոդվածով և դատապարտել է 5 տարվա ազատազրկման:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հազիին ճանաչել է խղճի բանտարկյալ:

Ամենաթարմ