Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմի ժամանակ ուկրաինական կողմից գործողություններին մասնակցող ադրբեջանցի զինվոր է սպանվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ սպանվածը Սաիդ Հուսեյնովն է, ով որպես կամավոր միացել էր ուկրաինական բանակին:
Ադրբեջանցին սպանվել է Նիկոլաևի ուղությամբ ընթացող մարտերում: