Արցախ
11:49 30/08/2021

Մարտակերտի տներից մեկը ներխուժած ադրբեջանցին կալանավորվել է

2021 թվականի օգոստոսի 28-ին տեղեկատվություն էր տարածվել Մարտակերտ քաղաքում հայտնաբերված Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողի վերաբերյալ հարուցված քրեական գործը ԱՀ քննչական կոմիտեում վարույթ ընդունելու մասին:

Այս մասին հայտնում է Արցախի ՔԿ պաշտոնական կայքը։

«Նույն օրն իսկ զինծառայող՝ Ջամիլ Բաբաևը որպես մեղադրյալ է ներգրավել և նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածով, 145-րդ հոդվածի 1-ին մասով, 135-րդ հոդվածի 1-ին մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է», – ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ