Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմի կրակոցների արդյունքում վիրավորված քաղաքացիական անձանցից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, երկուսինը՝ միջին ծանրության:
«Նախարարությունից հիշեցրել են, որ նոյեմբերի 8-ին ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:
Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վիրավորում ստացած 3 քաղաքացիական անձ, որոնց ցուցաբերվում է բժշկական օգնություն:
- Արցախի առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է նոր դեղերի ցանկը
- Եկել է ժամանակը մեկտեղելու բոլորի ներուժը. հանդիպում Արցախի պետական նախարարի մոտ
«Վիրավորվածներից առաջինի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում՝ գնդակի առկայությամբ: Պարանոցի շրջանում, բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք: Երկրորդի մոտ՝ ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում: Ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք: Փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա:
Երրորդի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում առանց պլևրալ խոռոչի թափանցման»,-հայտնում են նախարարությունից:
Բժիշկները 2 վիրավորի վիճակը գնահատում են միջին ծանրության:
Այս պահին մեկ վիրավորվածի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, վիճակը գնահատվում է ծանր»,- հայտնում են նախարարությունից:
Ադրբեջանական կրակոցների արդյունքում մահացել է մեկ քաղաքացի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

