fbpx
Արցախ

Ադրբեջանցիները կրակել են ինտերնետ կապի վերանորոգման աշխատանքներ կատարողների վրա

Արցախի քննչական կոմիտեն հայտնում է, որ ազգային ատելության շարժառիթով ադրբեջանցիները կրակել են Թաղավարդ գյուղի վարչական տարածքում ինտերնետ կապի վերանորոգման աշխատանքներ կատարող՝ Ն. Հ.-ի, Տ.Մ.-ի և Կ.Մ.-ի ուղղությամբ։

«Հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ։

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարութ է ընդունվել ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով Թաղավարդ գյուղի վարչական տարածքում ինտերնետ կապի հաղորդակցման կայանում վերանորոգման աշխատանքներ կատարող՝ Ն. Հ.-ին, Տ.Մ.-ին և Կ.Մ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նրանց ուղղությամբ հրաձգային զինատեսակներից կրակոցներ արձակելու դեպքի առթիվ ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է», – ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ