Ադրբեջանական ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում փորձ է արել լարվածության սրման պատասխանատվությունը գցել Հայաստանի վրա։
Հակառակորդի արտաքին գերատեսչությունը Հայաստանին կոչ է արել՝ «համակերպվել տարածաշրջանային նոր իրողությունների հետ, դադարեցնել ռազմական սադրանքները և սկսել բանակցություններ՝ սահմանի դելիմիտացիայի շուրջ»։
Բաքվից հայտարարել են նաև, որ Ադրբեջանը «իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը»։
Սա անհաջող փորձ է Ադրբեջանի կողմից՝ ցույց տալու միջազգային հանրությանը, թե իբր Հայաստանն է սադրանք իրականացնում և դա այն դեպքում, երբ ադրբեջանական ստորաբաժանումներն են ապօրինաբար հատել ՀՀ սահմանը ու հենց Ադրբեջանն է փորձում ձախողել խաղաղ բանակցությունների կայացումը և ապակայանացնել տարածաշրջանային իրավիճակը։