միջազգային հանրություն
Ռոբերտ Ամստերդամը՝ Հայաստանում կրոնական ազատությունների խախտումների մասին
Ռոբերտ Ամստերդամը կոչ է անում դադարեցնել Հայաստանում և աշխարհում կրոնական ազատությունների խախտումները՝ պաշտպանելով դարավոր արժեքներն ու հոգևոր միասնությունը։
Ինյարիտու․ Ցեղասպանության ճանաչումը բարոյական հրամայական է
Իսպանիայի պատգամավոր Ջոն Ինյարիտուն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական արդարություն է, այլ բարոյական հրամայական։
Ցեղասպանության ճանաչումը արդարություն է պահանջում, ասում է իսպանացի պատգամավորը
Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն նշում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ուղեկցվի կանխարգելման, հաշվետվողականության և վերականգնողական արդարադատության մեխանիզմներով։
Նիկոլա Ազնավուրը կոչ է անում համախմբվել՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի, ով հացադուլ է հայտարարել
«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը հանդես է եկել հայտարարությամբ՝ աջակցելով Ռուբեն Վարդանյանին, ով Ադրբեջանում անօրինական կալանքի դեմ հացադուլ է հայտարարել, և կոչ է արել համաշխարհային հայությանը համախմբվել նրա շուրջ։
Միջազգային հանրությունը եւ Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճը
Միջազգային հանրությունը պետությունը ճանաչում է այն սահմաններով, որը ներկայացվում է իրենց: Դրա տակ կարա լինի պայմանագիր կամ համաձայնագիր, բայց կարա և չլինի, այսինքն ճանաչի՝ նշելով, որ տարածքային վեճ կա սահմանակցի հետ, ինչը որ եղել է Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Միջազգային հանրությունն այս պարագայում ԵԱՀԿ-ն է եղել, որը ճանաչել է երկու երկրների անկախությունը ասածս և էլի…
Որպես ազգ մենք պետք է հիմա ավելի քան երբևէ Արցախի գյուղերի կողքին լինենք. Բացում
Որպես ազգ մենք պետք է հիմա ավելի քան երբևէ Արցախի գյուղերի կողքին լինենք։ Թեև տնտեսական և սոցիալական հարցերի համապարփակ լուծումը կայանում է Արցախը Հայաստանից չբաժանող զարգացման ծրագրերում, մեզանից յուրաքանչյուրը դեռևս կարող է էական ազդեցություն ունենալ այս դժվարին իրավիճակում՝ կանգնելով Արցախի գյուղերի կողքին։ Մեր հավաքական կարողությունները հզոր են, երբ մենք գործում ենք միասնական և կշռադատված: «Բացում»…
Միջազգային հանրությունը գործ ունի հանցավոր վարչախմբի և միջազգային իրավունքը լկտիաբար անտեսող սուբյեկտի հետ. ԱՀ ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տեղեկության համաձայն՝ մարտի 5-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից հարձակման է ենթարկվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենան, որի հետևանքով, այս պահին ճշտված տվյալներով 3 մարդ զոհվել է, 1-ը՝ վիրավորվել։ Տարածված հաղորդագրությունում ասվում է․ «Երկուսուկես ամիս շարունակվող շրջափակման պայմաններում ադրբեջանական…
ՄԱԿ-ը պետք է անխոչընդոտ հասանելիություն ունենա դեպի կարիքի մեջ գտնվողներ. Միրզոյան
Փետրվարի 28-ին ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես եկել ելույթով: Azat TV-ին ներկայացնում է նախարարի ելույթ ստորև. «Պարո՛ն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Հայաստանը շնորհավորում է Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր բյուրոյին` պարոն Վացլավ Բալեկի նախագահությամբ: Ցանկանում ենք նաև լավագույն բարեմաղթանքները հղել պարոն Վոլկեր Տյուրկին, քանի որ…
Միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի՝ ինչպես այլ տարածաշրջաններում․ Հարությունյան
Միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի՝ ինչպես այլ տարածաշրջաններում՝ ցեղասպանության վաղ ահազանգող նշանների առկայության դեպքում: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով Արցախի՝ արդեն 2 ամիս շրջափակման մեջ գտնվելու հանգամանքին: «Արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանը հանցավոր և ահաբեկչական գործողություններով շրջափակման պայմաններում է պահում Արցախի (Լեռնային Ղարաբաղի)…
Արցախի իշխանությունները ոչ թե պետք է ապավինեն Ռուսաստանին, այլ դիմեն Հայաստանին ու միջազգային հանրությանը
Արցախի իշխանությունները ստիպված, թե նպատակադրված Հայաստանից ու աշխարհից, եթե չեն ուզում կտրել Արցախը, հետևաբար ոչ թե պետք է ապավինեն Ռուսաստանին, այլ դիմեն Հայաստանին ու միջազգային հանրությանը՝ պահանջելով իրենց իրավունքների պաշտպանությունը։ Այն է՝ դուրս բերեն իրենց շրջափակումից, երկրորդ՝ ճանաչեն իրենց անկախությունը։ Եթե սա չեն անում Արցախի իշխանությունները, ապա սա պետք է պահանջի Արցախի հանրությունը։ Նարեկ Այվազյան…
Վերահաս աղետի համատեքստում միջազգային հանրության անգործությունն անընդունելի է. Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի՝ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման կապակցությամբ: Հայտարարության մեջ նշված է. «Ադրբեջանի կողմից Արցախի և նրա 120 000 բնակչության մեկ ամիս շարունակվող շրջափակումը 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ամենալայնածավալ հարձակումն է Արցախի ժողովրդի վրա։ 2022 թ․ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները,…
Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը՝ առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք. ԱԽ քարտուղար
Հայաստանի Հանրապետությունն իր ամբողջ կարողություններն օգտագործում է, որպեսզի կարողանանք օգտագործել բոլոր այն հնարավոր գործիքները, որոնք առկա են, որպեսզի Լաչինի միջանցքը վերադառնա իր բնականոն հունին, այսինքն՝ աշխատի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, որտեղ հստակ նշված է, որ ԼՂ-ի կապը Հայաստանի հետ իրականացվում է Լաչինի միջանցքով: Այդ մասին խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Հայաստանի կողմից կատարվող աշխատանքին՝ ասաց…
Միջազգային հանրությանը կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել ԼՂ-ում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար. ԱԺ հայտարարության նախագիծ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրեց «Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: «2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանը ապօրինի կերպով արգելափակել է Հայաստանը ԼՂ-ին կապող Լաչինի միջանցքը: Հերթական անգամ կոպտորեն ոտնահարելով ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում ԼՂ-ին զրկել արտաքին…
Միջազգային հանրությանը խնդրում ենք ստիպել Ադրբեջանին՝ հեռանալ Հայաստանի հողերից. Ինարիտու
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինարիտուն Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Սոթքում է: «Այս ամբողջ շրջանը սեպտեմբերին ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից, ինչը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և հարյուրավոր տների ավերման։ Մենք միջազգային հանրությանը խնդրում ենք գործել և ստիպել Ադրբեջանին՝ հարգել խաղաղության օրակարգը և հեռանալ Հայաստանի հողերից»,- գրել է իսպանացի պատգամավորը: Ինարիտուն Հայաստան է…













