Ադրբեջանի բնակչուհի Այսել Մուստաֆաևան տեսաուղերձով է հանդես եկել, որում սպառնացել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդիրների չլուծման դեպքում մեկնել Հայաստան։
Նա նշել է, որ Ադբրջանում բացակայում է արդարությունը։ Բնակչուհու պնդմամբ՝ նա բազմիցս փորձել է դիմել Ալիևին, սակայն ոստիկանները ձերբակալել են նրան։
Նա հայտնել է նաև, որ գնել է տոմս ու դեկտեմբերի 5-ին դուրս է գալու երկրից ու ժամանի Հայաստան։
Մուստաֆաևան ապրում է Սումգայիթ քաղաքում ու Ադրբեջանի քաղաքացի է։

