Սումգայիթ
Սումգայիթի ջարդերի 34-րդ տարելիցն է․ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Սումգայիթում իրագործված հայերի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ։ Արցախի ԱԺ-ից դատապարտել են Ադրբեջանի արտաքին քաղաքական երկակի ստանդարտները Փաշինյանը ուղերձ է հղել՝ Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ «34 տարի առաջ՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների ծրագրմամբ և իրավապահների թողտվության պայմաններում իրականացվեցին Սումգայիթ քաղաքի հայ բնակչության ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր…
Ադրբեջանական ԱԳՆ-ից պնդում են, թե Բաքվում, Սումգայիթում ու Գյանջայում մինչ օրս 1000-ավոր հայեր են ապրում
Երեկ՝ հուլիսի 19-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ Ադրբեջանը տարածքային ու պատմական կեղծ պահանջներ է առաջ քաշում և նոր սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանում կայունության համար։ Պաշտոնական Բաքուն էլ արձագանքել է մեր ԱԳՆ-ի հայտարարությանը։ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան պնդել է, թե իբր Հայաստանն է տարածքային հավակնություններ ներկայացնում հարևան երկրներին։ ՀՀ…
ԱՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սումգայիթյան ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ
Սումգայիթյան ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել․ «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր ժողովրդի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ սումգայիթյան ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Ծրագրված զանգվածային ջարդերի արդյունքում 1988 թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի մայրաքաղաքին անմիջապես մոտիկ գտնվող Սումգայիթ քաղաքում տասնյակ հայեր սպանվեցին, հարյուրավորները խեղվեցին, տասնյակ հազարները արտաքսվեցին: Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հանցավոր…
Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ այսօր այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: «33 տարի հետո էլ ոչինչ չի փոխվել. Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունը, շարունակում է՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլորն նորմերն ու սկզբունքները, ոտնահարելով մարդու հիմնարար իրավունքներն…
Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի․ նախագահի անունից հարգանքի տուրք է մատուցվել
Փետրվարի 28-ը մեր երկրում հայտարարված է Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի 33-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք է մատուցվել և ծաղկեպսակ դրվել ադրբեջանական վայրագություններին զոհ գնացած…
Ադրբեջանական զինված ուժերը 44-օրյա պատերազմի ընթացքում կատարեցին զանգվածային ոճրագործություններ
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Սումգայիթում տեղի ունեցած հակահայկական ջարդերի 33-ամյակի կապակցությամբ․ «33 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին ադրբեջանական իշխանությունների հրահրման և իրավապահ մարմինների ամենաթողության արդյունքում Սումգայիթ քաղաքում իրականացվեցին հայերի դեմ կանխավ ծրագրված զանգվածային ջարդեր: Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին: Սումգայիթյան ջարդերը պատասխանն էին Արցախի ժողովրդի՝…
Հարգանքի տուրք՝ Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Վարչապետը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակը…
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին
1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, փոխվարչապետներ՝ Տիգրան Ավինյանի, Մհեր Գրիգորյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։ Վարչապետը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին:
Ադրբեջանի բնակչուհին տոմս է գնել, որ գա Հայաստան․ նա սպառնացել է Ալիևին
Ադրբեջանի բնակչուհի Այսել Մուստաֆաևան տեսաուղերձով է հանդես եկել, որում սպառնացել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդիրների չլուծման դեպքում մեկնել Հայաստան։ Նա նշել է, որ Ադբրջանում բացակայում է արդարությունը։ Բնակչուհու պնդմամբ՝ նա բազմիցս փորձել է դիմել Ալիևին, սակայն ոստիկանները ձերբակալել են նրան։ Նա հայտնել է նաև, որ գնել է տոմս ու դեկտեմբերի 5-ին դուրս է գալու…
Սումգայիթյան ջարդերը լավագույնս փաստագրված են․ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը Ադրբեջանի նախագահի հայտարարությանը
Մենք դատապարտում ենք ներքաղաքական խնդիրների հասցեագրման նպատակով ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերի, մասնավորապես՝ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգության շահարկումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ Սումգայիթ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառման ելույթից, որտեղ նա անդրադարձ է կատարել ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերին, մասնավորապես՝ Սումգայիթում տեղի ունեցած հակահայկական ջարդերին: Ադրբեջանի նախագահը նաև բացահայտել է խորհրդային շրջանում ԼՂ-ում…
Ռումինիայի խորհրդարանի հայ պատգամավորները հայտարարություն են հնչեցրել Սումգայիթի ջարդերի վերաբերյալ
Ռումինիայի խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավորներ Վարուժան Ոսկանյանը, Վարուժան Փամբուկչյանն ու Լուչիան Սիմոնը 31 տարի առաջ Սումգայիթում հայ բնակչության նկատմամբ իրականացված սպանդի վերաբերյալ հայտարարություն են հնչեցրել: Այս մասին հայտնում է Ռումինիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: «31 տարի է անցել ողբերգական իրադարձություններից, որոնք տեղի ունեցան Խորհրդային Ադրբեջանում, որտեղ շուրջ կես միլիոն հայ էր ապրում:…
Սումգայիթում ավտոբուսի և ամենագնացի բախման պատճառով 30 մարդ է վիրավորվել․ մի քանիսի վիճակը ծանր է
Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ավտովթար է եղել երթուղային ավտոբուսի ու ամենագնացի մասնակցությամբ։ Առանց լուսացույցի խաչմերուկում ավտոբուսը նախ բախվել է ճանապարհը կտրող ամենագնացին, հետո վրաերթի ենթարկել մայթին կանգնած մի քանի երեխայի ու բախվել հարակից բնակելի շենքի պատին։ Վթարի պատճառով 31 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Զոհեր չկան, բայց 7 մարդ տեղափոխվել է բուժհիմնարկների վերակենդանացման բաժանմունքներ։ Նրանց…
«Արցախը՝ Հայաստան է». բողոքի ակցիա Վաշինգտոնում
Հայ երիտասարդության ֆեդերացիայի ներկայացուցիչները Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջև բողոքի ակցիա են իրականացրել: Ինչպես հաղորդում է «Rusarminfo»-ն, ակցիան նվիրված է եղել իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել ավելի քան 30 տարի առաջ Սումգայիթում և Ադրբեջանի այլ քաղաքներում: Ցույցի մասնակիցները ձեռքերում պահել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Արցախը Հայաստանն է», «Ալիևը մեղավոր է ռազմական հանցագործություններում», «Մի´…














