Եթե չանեիք այն, ինչ ժողովուրդը պահանջել է, հայտնի չէ, թե դուք որտեղ կլինեիք․ Կոնջորյանը՝ Զոհրաբյանին

Հրապարակող՝

Hayk Konjoryan

Ամենադիտվածներ

Տիկին Զոհրաբյան, նշում եք, որ 12 տարվա խորհրդարանականի փորձ ունեք, բայց ձեր փորձառությունը ձեզ չի հուշում, որ պետք է պահեք ԱԺ կանոնակարգը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

Նա նշեց, որ ինքը եւս ԲՀԿ-ական նաիրա Զոհրաբյանի ելույթի ժամանակ ցանկանում էր տեղից արձագանքել, բայց դա չի անում:

«Ես՝ անփորձս, եւ մեր խմբակցությունը ավելի լավ է պահում ԱԺ կանոնակարգը: Երկրորդ, երբ ջղայն տոնով ելույթներ եք ունենում, Ձեր ջղայն տոնը մեր նյարդերին թեթեւ խուտուտ է տալիս, բայց ոչ ավելին: Կարող է այս միկրոֆոնները շաքար ստանան, բայց մենք չենք ստանա, մենք չենք վախենում Ձեր ջղայն տոնից, Ձեր տեղից ջղայն հոնքերով արտահայտություններից: Մենք հանգիստ ձեզ լսում ենք, հետո այստեղից արտահայտում ենք մեր մտքերը»,-ասաց Կոնջորյանը:

Նա անդրադարձավ Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե եթե չլիներ ԲՀԿ-ն, ապա այս ԱԺ-ում վարչապետ չէր ընտրվելու եւ հայտնի չէ, թե «Իմ քայլի» պատգամավորները որտեղ կլինեին:

«Այն, որ իբր դուք մեզ լավություն եք արել, դուք դա չեք արել: Դուք արել եք այն, ինչ ժողովուրդը պահանջել է: Եվ եթե դուք չանեիք այն, ինչ ժողովուրդը պահանջել է, ապա հայտնի չէ, թե դուք որտեղ կլինեիք: Ժողովուրդը դա կորոշեր:

4-րդ. Երբ ասում եք, որ Հայկ Մարությանը կլիներ սերիալներում, դուք էլ նույն հաջողությամբ կլինեիք «Հայկական ժամանակ» թերթում, եթե ձեզ այնտեղ ընդունեին որպես լրագրող»,-ասաց նա:

Ամենաթարմ