Աշխարհ

Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ որոշումներ դեռ չկան. Ստանո

Եվրամիության արտաքին ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն, անդրադառնալով Եվրախորհրդարանի պատգամավորների դիմումին, նշել է, որ Բաքվի դեմ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ որոշումներ դեռ չկան:

«Կառույցն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը»,- նշել է նա:

Ավելի վաղ Եվրոպական խորհրդարանի ավելի քան 60 պատգամավոր միացել են Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին՝ պահանջելով ԵՄ-ից՝ պատժամիջոցներ կիրառել Իլհամ Ալիևի վարչակարգի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ հարձակման համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ