fbpx
Հասարակություն

Ադրբեջանական քարոզչության շեշտադրումները․ հայատյացության կոչեր Ադրբեջանից

Ադրբեջանը՝ որպես պատմության կեղծարար

1918 թվականի մայիսի վերջին Անդրկովկասի արևելյան շրջաններում բնակվող կովկասյան թաթարները ստեղծեցին պետություն՝ այն անվանելով Ադրբեջան։ Ադրբեջանը Ատրպատականի հնչյունափոխված անվանումն է։ Իր հուշերում հայտնի գեներալ, քաղաքացիական պատերազմի տարիներին Ռուսաստանի գերագույն տիրակալի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար Անտոն Դենիկինը գրում էր. «Ադրբեջանական Հանրապետությունում ամեն ինչ արհեստական էր, «ոչ իսկական»` սկսած անվանումից, որը վերցված էր Պարսկաստանի նահանգներից մեկից: Արհեստական տարածք, որն ընդգրկում էր Լեզգիական զաքաթալան, Բաքվի և Ելիզավետպոլի հայ-թաթարական նահանգները և ռուսական Մուղանը, և միավորված թուրքական քաղաքականությամբ` որպես պանթյուրքիզմի հենակետ Կովկասում: Արհեստական պետականություն»:

Թերևս միայն 1936 թվականին՝ ԽՍՀՄ նոր Սահմանադրության ընդունումից առաջ, Ստալինի հրամանով՝ Ադրբեջանի թյուրքերեն լեզուն վերանվանվեց՝ ադրբեջաներեն, իսկ Ադրբեջանի թյուրքերը՝ ադրբեջանցիներ։ Թերևս այսպիսին է Ադրբեջան արհեստածին պետության հիմքը՝ կեղծ և ուրիշներից գողացված։

Ադրբեջանական քարոզչության հիմնական շեշտադրումները

Ադրբեջանցիները ասում են, իբրև թե, Երևանը հիմնել է 16-րդ դարի սկզբին Ռևան Գուլի Խանը, որի անունից էլ գալիս է մայրաքաղաք Երևանի անվանումը։ Սա, իհարկե, ծիծաղելի վարկած է, քանի որ մինչ 16-րդ դարը Երևանի բերդը պատմության մեջ մի քանի անգամ արդեն հիշատակվել էր։

Պետական մակարդակի բարձրացված ադրբեջանական կեղծարարությունը չի սահմանափկվում միայն մայրաքաղաք Երևանի պատմության կեղծումով, այլ վերաբերում է ամբողջ Հայաստանին և հայ ժողովրդին։ Ահա այպես Ադրբեջանում կեղծարարություն դարձել է պետական պարտադրանք։ Հարկ է նշել, որ Բաքվի կեղծարաությունը պտտվել է ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի շուրջ, այլև՝ այլ հարևան երկրների։

Հայատյացության կոչեր Ադրբեջանի կողմից

Ադրբեջանական քարոզչության հիմնական շեշտադրումներից է՝ ատելության խոսքը և ռասիստական քարոզչությունը։

Ադրբեջանի ղեկավարության կողմից հայերի և Հայաստանի Հանրապետության դեմ էթնիկ ատելություն հրահրող հայտարարությունները խախտում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված բոլոր պոզիտիվ պարտավորությունները։ Ադրբեջանի նախագահը իր ելույթներում առիթը բաց չի թողնում հայտարարություններում շարունակ ատելություն և թշնամանք է հրահրել Հայաստանի և հայերի նկատմամբ:

Բաքվի պաշտոնատար անձանց հայտարարությունները հակասում են ոչ միայն միջազգային, այլ նաև երկրի ազգային օրենսդրությանը, համաձայն որի կարելի է դրանք որակել որպես «ցեղասպանության իրականացման հրահրում»։ Թերևս Ադրբեջանի ատելության խոսքը հասավ իր գագաթնակետին Արցախյան երկրորդ պատերազմի օրերին։

Առավել ուշագրավ և անհանգստացնող են հայերին սպանող անհատներին գովաբանելու դեպքերը։ Պետք է նշել, որ նման վարագությունները տեղի են ունենում ոչ միայն ռազմի դատում, այլև խաղաղ պայմաններում:

2010 թվականի հունիսի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև հրադադարը ևս մեկ անգամ խախտվել է վերջինիս կողմից, ադրբեջանական զինվորների կողմից դիվերսանտ արշավանքը, որը հանգեցրել է մի շարք հայ և ադրբեջանցի զինվորների մահվան, Ադրբեջանում դիտվել է որպես հերոսություն: Հայատյացության ապշեցուցիչ դեպքերից է, երբ Ռամիլ Սաֆարովը դաժանաբար սպանեց Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ 2004 թվականի փետրվարի 19-ի գիշերը Բուդապեշտում։ Նրանք երկուսն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի անգլերեն լեզվի սեմինարին, Ադրբեջանի պետական մարմինները փառաբանեցին մարդասպանի արարքը:

Պետք է արձանագրել, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից նման հայտարարությունները նրանց ելույթների արմատական մասն են դարձել:

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները կազմակերպված հայատյացության պետական քաղաքականության արդյունք էին։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը իր զեկույցներից մեկում նշել է, որ խոսքը ոչ միայն ֆիզիկական դաժանությունների, այլ նաև հոգեկան տառապանքների ու տանջանքների մասին է: Սրանք մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներ են:

Պատերազմի օրերին Ադրբեջանը մոնտաժային հնարքներով ամեն կերպ փորձում էր արդարանալ միջազգային հանրության առաջ։ Ադրբեջանական մեդիայում տարածվեց մի տեսանյութ, որում փոքրիկ երեխան հուզախառն հեկեկում էր և աշխարհի գութը շարժում՝ ներկայացնելով, թե ինքը հայկական ագրեսիայի զոհ է։

Ադրբեջանական հրթիռի թիրախ էր նաև դարձել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին:

Պատերազմի օրերին ակնհայտ ատելություն եղավ նաև հայակական ապրանքերի նկատմամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին կադրեր, որոնցւմ երկրի Պետական մաքսային կոմիտեի աշխատակիցները ցուցադրաբար մեկական հայկական կոնյակ են ջարդում: Իսկ պետական պաշտոնյաները նշում էին, թե ապրանքերի պիտանելության ժամկետն է անցել։

Լրատվամիջոցներում և համացանցում ատելության և թշնամության քարոզչությունը

Բացի պետական մարմիններում Ադրբեջանի կողմից հակահայկական քարոզչության իրականացումից, ադրբեջանական մամուլը ամբողջությամբ ողողված է հակահայկական շեշտադրումներով։  Ադրբեջանում ԶԼՄ-ները և համացանցը հիմնականում վերահսկվում են իշխանությունների կողմից և նրա գրաքննության տակ են: Պատերազմի ընթացքում ևս Ադրբեջանում տեղեկատվության ստացումը շատ սահմանափակ էր։

Պատերազմի օրերին ադրբեջանական հարթակներում գրեթե ամեն օր տարածվում էին տեսանյութեր, թե գրավել են հայկական տարածնքերից որևէ մեկը։ Բնականաբար, նման տեսանյութերը կարող էին հայ հասարակության որոշ հատվածին գցել խուճապի մեջ։

Բաքուն ամեն օր տարածում էր իրեն ձեռնտու ապատեղեկատվություն։ Տարածվել էր մի տեսանյութ և ԶԼՄ-ները բուռն կերպով քննարկում էին գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի մահացու վիրավորվելու փաստը։

Իհարկե հայակակն կողմը հերքեց այդ տեղեկությունը։

Այսպիով Ադրբեջանն օգտագործում է քարոզչության ցանկացած եղանակ՝ միայն թե ջրից չոր դուրս գա։

Շողիկ Կակոյան

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ