Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սեպտեմբերի 5-ից Ադրբեջանում մեկնարկված Hərbiyyə-2019 (Ռազմական-2019) ռազմահայրենասիրական ճամբարի սաներն այցելել են 2016-ի ապրիլին գրաված Լելե Թեփե բարձունք, որտեղից հայկական դիրքերի ուղղությամբ դիտարկում են կատարել:
Ռազմական ճամբարի սաները գիշերն անցկացրել են Չոջուխ Մարջալու կոչվող գյուղի վարչական տարածք համարվող հատվածում, այսինքն՝ սահմանին մոտ:
Այս ճամբարի անունը ես կնքել եմ ապագա մահապարտների պատրաստման ճամբար»։
https://www.facebook.com/kilkiahayastan/posts/880193695693906