fbpx
Սպորտ

Մեսսին և Սուարեսը կմասնակցեն Վալենսիայի դեմ խաղին

«Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսսին ու Լուիս Սուարեսը արդեն ի վիճակի են մասնակցելու «Վալենսիայի» դեմ խաղին Լա Լիգայի հաջորդ տուրում: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, ֆուտբոլիստների վերականգնումը հաջող է ընթանում։

Կատալոնական ակումբից վնասվածք ստացած ևս մեկը՝ Ուսման Դեմբելեն, պետք է վերականգնվի մեկ շաբաթից։ Դրանից հետո կիսապաշտպանը կանցնի լրացուցիչ բժշկական հետազոտություններ։

Մեսսին այս մրցաշրջանում դեռևս ոչ մի հանդիպում չի անցկացրել, իսկ Սուարեսը վնասվածք է ստացել «Աթլետիկի» դեմ մեկնարկային տուրի խաղում (0-1):

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ