Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են ՀՀ-ի հետ հարաբերությունների հանձնաժողով ստեղծել

Հրապարակող՝

vahram toqmajyan

Ամենադիտվածներ

Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում պատգամավոր Ֆազիլ Մուստաֆանը առաջարկել է Հայաստանի հետ հարաբերությունների հանձնաժողով ստեղծել, հայտնում են ադրբեջանական լրատվականները։

Պատգամավորի խոսքով՝  Ադրբեջանը պետք է օգտվի ստեղծված իրավիճակից:

«Մենք պետք է ակտիվացնենք մեր աշխատանքը Հայաստանի խորհրդարանի հետ։ Խորհրդարանում այս ուղղությամբ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա։ ԱՊՀ տարածքում մենք Հայաստանի հետ համատեղ գործում ենք 5 հարթակներում: ՀԿ-ները պետք է ակտիվացնեն նախագծերը Հայաստանում ՀԿ-ների հետ, առաջարկներ ներկայացնեն հանրությանը։ Մենք պետք է սկսենք աշխատել հայ հասարակության հետ առանց միջնորդների»,-ասել է պատգամավորը։

 

Ամենաթարմ