fbpx
Քաղաքականություն

ՀՀ սուվերեն տարածք ներխուժած Ադրբեջանի ԶՈՒ պետք է միանշանակ հեռանա․ Էդուարդ Աղաջանյան

Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք ներխուժած Ադրբեջանի զինված ուժերը պետք է միանշանակ հեռանան: Այս մասին շեշտեց ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ անդամ Էդուարդ Աղաջանյանը:

Անդրադառնալով հարցին, թե սահմանազատման, սահմանագծման պարագայում Սև լճի տարածքից ադրբեջանական ուժերը պե՞տք է հետ քաշվեն՝ Աղաջանյանը սահմանագծման և սահմանազատման գործընթացի արդյունքում զորքերի կոնկրետ դիրքավորումների հետ կապված հարցերն այս պահին քննարկելը վաղաժամկետ համարեց:

«Այն, որ ՀՀ-ն բազմիցս պաշտոնական մակարդակում հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք. Այս հայտարարությունները հիմնված են կոնկրետ փաստական տվյալների վրա: Այդ զինված ուժերը և անձինք պետք է ՀՀ սուվերեն տարածքից հեռանան, դա միանշանակ է»,-ասաց պատգամավորը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ