Ադրբեջանում մեծ հանրահավաք է սպասվում

Հրապարակող՝

1439808529,4295

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի ՏԻՄ-ը ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ին թույլատրել է հունվարի 19-ին հանրահավաք անցկացնել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Քաղաքապետարանը թույլատրել է հանրահավաքն անցկացնել Բաքվի Յասամալի շրջանի Մահսուլ մարզադաշտում:

Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը ձևավորվել Է 2013-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո՝ մի շարք ընդդիմադիր ուժերի միավորելով իր մեջ:

Ամենաթարմ