fbpx
Աշխարհ

«Nokia»-ն հարյուրավոր աշխատատեղերի է կրճատում

Հեռուստահաղորդակցական սարքավորումների ֆիննական արտադրողը՝ Nokia-ն, պլանավորում Է շուրջ 350 աշխատողների կրճատել Ֆինլանդիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում կատարելով Yle հեռուստաընկերությունը:
Բոլոր կրճատումները պետք Է կատարվեն 2019 թվականին: Դրանք կվերաբերեն ընկերության բոլոր ստորաբաժանումներին, բացի Օուլուի գործարանից: Ներկայում Nokia-ի ֆիննական ստորաբաժանումներում աշխատում Է շուրջ 6 հազար մարդ:
Կրճատումները կանցկացվեն միջոցների խնայողության ծրագրի շրջանակներում, որի համաձայն, ընկերությունը պլանավորում Է մինչեւ 2020 թվականի վերջը ծախսերը նվազեցնել տարեկան 700 մլն եվրոյով: Nokia-ում նշել են, որ այդ միջոցառումներն անհրաժեշտ են երկարաժամկետ հեռանկարում նրա մրցունակությունը պահպանելու համար:
Կրճատումներ են նախատեսված նաեւ արտասահմանյան գրասենյակներում, որտեղ աշխատում Է մոտավորապես 100 հազար մարդ, սակայն ընկերությունն առայժմ չի հայտնում, թե այդ գործընթացը քանի աշխատատեղի եւ որ երկրներին կարող Է վերաբերել:
Վերջին տարիներին Nokia-ն արդեն մի քանի անգամ կրճատել Է անձնակազմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ