Ինտերնետն այնպիսի ցանց է, որ տեղական օրենքներով հնարավոր չէ կարգավորել։ Այս մասին ասել է Ադրբեջանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Ռաֆայել Հուսեյնովը։ Վերջինս որպես հիմնավորում նշել է երեխաների պաշտպանությունը։
Նրա կարծիքով՝ համացանցի հեռավոր ծայրերից եկող ինֆորմացիան կարող է խեղել երեխաների հոգեբանությունը, նրանք կարող են վնասակար սովորություններ վերցնել այնտեղի, այդ պատճառով պետք է որոշակիորեն սահմանափակել ինտերնետը Ադրբեջանում։
«Ես խիստ վերահսկողության մասին չեմ խոսում։ Բայց պետք է վերահսկողության այնպիսի մեխանիզմներ ներդնել, որ գոնե երեխաներին պաշտպանենք այդ վնասից»,-ասել է պատգամավորը։