Ադրբեջանը Հայաստանին ներկայացրած խաղաղության պայմանագրում առաջարկել է 5 սկզբունք. Ալիև

Հրապարակող՝

Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները իրականում դադարել են. Ալիև

Ամենադիտվածներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնին։

Ալիևի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շուրջ։

Ալիևը նշել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը, առաջարկել է 5 սկզբունք, որոնք հիմք են հանդիսանալու խաղաղության պայմանագրի։

Օլսոնն իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վաղ ստորագրմանը։ Այս համատեքստում հատկապես նշվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի դերը։

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային խնդիրների, Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ քաղաքական հարաբերությունների, այդ թվում՝ էներգետիկայի, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ։

Ամենաթարմ