2019 թվականի սեպտեմբերի 1-ից Ադրբեջանը չեղարկում է Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն Twitter-ի իր միկրոբլուգում:
«Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև անցած շաբաթ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից Ադրբեջանը չեղարկում է վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար»,- գրել է նա: