Հնդկաստանում 50-ից ավելի մարդ է մահացել կայծակից

Հրապարակող՝

«Կայծակնաբեր փոթորիկ» Կալիֆորնիայում

Ամենադիտվածներ

Հնդկաստանի արևելյան Բիհար և Ջարքհանդ նահանգներում կայծակների հարվածներից երկու օրում մահացել է 51 մարդ, ինը մարդ տուժել է։ Այս մասին հաղորդում է NDTV հեռուստաալիքը՝ աղբյուր նշելով ոստիկանությանը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 32 մարդ կայծակից զոհվել է Ուտար-Փրադեշ նահանգում (Հնդկաստանի հյուսիս)։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ 39 մարդ զոհվել է Բիհար նահանգում, 12-ը՝ Ջարքհանդում։ Նահանգի իշխանությունները կարգադրել են փոխհատուցում վճարել զոհվածների հարազատներին, ինչպես նաև անհրաժեշտ բուժում տրամադրել տուժածներին։

Ամենաթարմ