Սեպտեմբերի 5-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը երբևէ չի համաձայնելու, որ Ադրբեջանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում դառնա դիտորդ կամ գործընկեր պետություն:
«Ադրբեջանը չի դառնալու դիտորդ ՀԱՊԿ-ում, Ադրբեջանը չի դառնալու գործընկեր ՀԱՊԿ-ում: Ինչու եմ ես այդքան վստահ, որովհետև Հայաստանը դրան երբևէ համաձայնություն չի տալու»,- ասել է պատգամավորը:
