Հերթական չհայտարարված լայնամասշտաբ զորավարժությունների անցկացմամբ Ադրբեջանը դարձյալ խախտել է պարտավորությունները ԵԱՀԿ-ի առջև։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մայիսի 21-ի ճեպազրույցում։
Մամուլի քարտուղարը նշել է, որ ադրբեջանական կողմի նման վարքագիծը չի նպաստում վստահության մթնոլորտի ձևավորմանը։
Աննա Նաղդալյանը տեղեկացրել է, որ Հայաստանի մշտական ներկայացուցիչը հարցը բարձրացրել է ԵԱՀԿ-ում` ավելացնելով, որ ուժի նման ցուցադրումն ընդհանրապես չի նպաստում տարածաշրջանային կայունությանը։
«Մենք վստահ ենք մեր ուժերին։ Եվ այս վստահությունը ոչ միայն թույլ է տալիս մեզ հավատարիմ լինել խաղաղությանը, այլև հանդես գալ խաղաղության դիրքերից»,- ասել է Նաղդալյանը։