Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ համագործակցության նկատմամբ։
Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ հուլիսի 1-ի կայացած ՀԱՊԿ ԽՎ նիստում որոշում է կայացվել ՀԱՊԿ գործընկեր երկրների ինստիտուտ ստեղծելու մասին։
Ռուսաստան պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ գործընկեր պետությունները ՀԱՊԿ կառույցներում չեն ունենա որոշիչ ձայն, բայց կկարողանան մասնակցել փաստաթղթերի մշակմանն ու ընդհանուր որոշումների կայացմանը։