Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը (ՊՍԾ) տեղեկություն է տարածել, թե հուլիսի 18-ին գիշերը ժամը 00։20–ին Ղազախի ուղղությամբ հայկական կողմի գնդակից վիրավորվել է ՊՍԾ զինծառայող Ջեյհուն Բայրամովը (Ceyhun Bayramov)։
Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ վիրավորին ցուցաբերվել է բժշկական օգնություն, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ադրբեջանական կողմը պնդում է, որ հայերը Տավուշի մարզի Զորական* գյուղից գիշերը խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Դեպքի վայր է մեկնել ՊՍԾ պետ Էլչին Գուլիևը։
Հրաձգային զինատեսակներից տեխնիկապես անհնար է Զորական գյուղից թիրախավորել ադրբեջանական առաջապահ դիրքերը, քանի որ դրանց միջև հեռավորությունը շուրջ 9.5 կմ է: Ամենայն հավանականությամբ նկատի ունեն ոչ թե գյուղը, այլ այդ ուղղությունը:
Աղբյուրը՝ razm.info