Ադրբեջանը՝ Լապշինի գործով, մերժում է ստացել ՄԻԵԴ-ից

Alexander Lapshin

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Ադրբեջանի բողոքն ընդդեմ ՄԻԵԴ-ի մայիսի 20-ի որոշման, որով Ադրբեջանի իշխանությունները մեղավոր են ճանաչվել բլոգեր Ալեքսանդր Լապշինին ապօրինի ձերբակալելու, խոշտանգումներ իրականացնելու և սպանության փորձի համար։

Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Լապշինն այս որոշման մասով նշել է, որ ինքը ուրախ է դրա համար, բայց նաև տարօրինակ է համար Ադրբեջանի բողոքելը, որովհետև, բլոգերի խոսքով, ՄԻԵԴ-ն իր որոշումների 99 տոկոսից չի հրաժարվում։

Նշենք, որ ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ Բաքուն պարտավոր է Լապշինին 30 հազար եվրո փոխհատուցում վճարել։

Ամենաթարմ