Զինված Ուժեր

Ադրբեջանը թքած ունի սեփական կորուստների վրա (ՏԵՍԱՆՅՈւԹ)

՛Արցախի պաշտպանության բանակը Youtube-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրված է․

«Ադրբեջանը պարբերաբար շարունակում է խախտել ԵԱՀՄ Մինսկի խմբի համանագահ երկրների միջնորդությամբ դիակների, ռազմագերիների և այլ պահվող անձանց մասին հումանիտար հրադադար հաստատելու մասին պայմանավորվածություններն այն դեպքում, երբ մարտական գործողությունների ընթացքում ոչնչացված վերջինիս հազարավոր դիակներ արդեն փտում են առաջնագծի տարբեր հատվածներում:

Նման պահվածքով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ցույց է տալիս, որ թքած ունի ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, այլև սեփական զինծառայողների դիակների ու նրանց հիշատակի նկատմամբ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ