fbpx
Կառավարություն

Ադրբեջանը զրոյացնում է վստահության ամրապնդմանն ուղղված ՀՀ ջանքերը․ ԱԳՆ

Առաջնորդվելով մարդասիրական նպատակներով՝ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել իր տրամադրության տակ եղած ականապատ դաշտերի բոլոր քարտեզները, որոնք ստացվել են Լեռնային Ղարաբաղի պաշտոնատար անձանցից:

Այդ մասին X-ում գրել է ՀՀ ԱԳՆ-ն՝ արձագանքելով Բաքվից հնչեցրած հայտարարություններին։
«Ավելի ուշ, մարդասիրական նպատակներից ելնելով, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներից ճշտումներ անելով, նոր քարտեզներ էր պատրաստել դրանք Ադրբեջանին հանձնելու համար:

Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմն անմիջապես խիստ բացասական և հեգնական ձևով ընդունեց, և սա զրոյացնում է վստահության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը, շարունակում է շահարկել թեման»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ