Աֆղանստանում ՄԱԿ-ին պատկանող մեքենա է պայթել

Ամենադիտվածներ

Աֆղանստանում ՄԱԿ-ին պատկանող մեքենա է պայթել

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնական շրջաններից մեկում կիրակի պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է TACC գործակալությունը՝ հղում անելով տեղի իր աղբյուրին։

Աֆղանստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ պայթել է ՄԱԿ-ի ստորաբաժանումներից մեկին պատկանող մեքենան: Պաշտոնյայի տվյալներով՝ մահացածն արտասահմանցի է:

Պայթյունի հետևանքով 5 մարդ վիրավորվել է: Նրանց տեղափոխել են տեղի հիվանդանոցներից մեկը: Կատարվածի պատասխանատվությունը դեռևս ոչ մի ծայրահեղական խմբավորում չի ստանձնել:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ