fbpx
Աշխարհ

Աֆրիկայում 23 մարդ տեղափոխող ռազմական ուղղաթիռ է կործանվել

Աֆրիկայում կործանվել է Եթովպիայի ռազմաօդային ուժերի Մի-8 ուղղաթիռը։ Այս մասին հայտնում է Անվտանգության ապահովման ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի ֆեյսբուքյան էջը։ Վթարի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 10-ը վնասվածքներ են ստացել։ Տուժածներից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Նշվում է, որ ուղղաթիռն ուղևորվում էր Սուդանի Կադուգլի քաղաքից սահմանամերձ Աբյեի շրջան, որը հանդիսանում է վիճելի տարածք Հարավային և Հյուսիսայի Սուդանների միջև։ Ուղղաթիռում գտնվել է 23 մարդ։ Վթարի պատճառը հայտնի չէ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ