Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նկարում պատկերված է Աֆրիկյան մայրցամաքի և Լիբերիայի ամենասարսափելի բռնապետերից մեկը՝ Չարլզ Թեյլորը: Մարդ, որը պատասխանատվություն է կրում հարևան Սիերա Լեոնայում ադամանդե հանքերի տիրանալու, քաղաքացիական պատերազմին անմիջական միջամտելու և տասնյակ հազարավոր մարդկանց սպանությունների համար:
Լինելով զինվորական՝ նա 1989թ. Կոտդիվուարից տեղափոխվեց Լիբերիա և սկսեց զինված պայքար՝ մեկ այլ բռնապետ Սամուել Դոույի ռեժիմի դեմ: Մի քանի տարի տևած զինված մսաղացի արդյունքում 1997թ. եղան ընտրություններ, որտեղ «հաղթեց» Թեյլորը:
Ընտրությունները անցնում էին «Թեյլորը սպանել է իմ հորն ու մորը, բայց ես ընտրում եմ իրեն»: Սա թերևս բավական է, որպեսզի պատկերացում կազմվի թե ինչ էր տեղի ունենում Լիբերիայում:
Երկրում թևածող տեռորի շրջափուլում՝ 1999թ. Լիբերիայում սկսվեց երկրորդ քաղաքացիական պատերազմը, որը ավարտվեց նրանով, որ 2003թ. Թեյլորը հրաժարական տվեց: Այս ճիվաղը հետագայում ձերբակալվեց Նիգերիայի և Կամերունի սահմանի վրա:
Թեյլորը այն բռնապետն էր, որը հայտնվեց միջազգային ատյանի առջև: Նա ձերբակալվելուց հետո անմիջապես տեղափոխվեց «Միջազգային քրեական դատարանի» Հաագայի բանտ: Ստեղծվեց «Սիերա Լեոնեյի հատուկ դատարան»:
Քննության ժամանակ նրա «Մահվան էսկադրոններից» մեկի հրամանատար Ջեզեֆ Մարզախը պատմեց Լիբերիայում և Սիերա Լեոնեյում տեղի ունեցած սպանությունների և բռնաբարությունների մասին: Նաև այն մասին, որ Թեյլորը դասական կանիբալ էր և անգամ «ճաշկերույթներ» էր կազմակերպում: Նա անգամ համակենտրոնացման ճամբարներ էր կառուցել, որտեղ տասնյակ հազարներ են սպանվել: Ինչևիցե միջազգային ատյանի դատական վճռի համաձայն՝ 2012թ. այս ճիվաղը դատապարտվեց 50 տարվա ազատազրկման»:
https://www.facebook.com/photo.php?fbid=2487318991317360&set=a.501083209940958&type=3&theater

