fbpx
Աշխարհ

ՄԱԿ-ի Պարենավորման ծրագիրը դադարեցրել է մարդասիրական օգնությունն Աֆղանստանում

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Հռոմում ՄԱԿ-ի Պարենավորման և գյուղատնտեսական կազմակերպությանը (ՖԱՕ) և մյուս միջազգային կազմակերպություններին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը հայտնել է, որ ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ժամանակավորապես դադարեցրել Է մարդասիրական օգնությունն Աֆղանստանում «անվտանգության հարցում անվստահության պատճառով»:

ՊՀԾ-ն ժամանակավորապես դադարեցրել Է մատակարարումները հումանիտար օգնության միջանցքներով Աֆղանստանում ստեղծված իրադրության պատճառով: Բայց կազմակերպությունը մտադիր Է շարունակել աշխատանքը երկրում՝ հաշվի առնելով այնտեղի իրավիճակը»,- հայտնել են մշտական ներկայացուցչությունից։

Ըստ ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի՝ Աֆղանստանում իրադրությունն «ունի հումանիտար աղետի բոլոր նշանները»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ